Աղասի Խանջյանի անվան N 53            հիմնական
Կարող եք միանալ նաև`Ֆեյսբուքում
  • Գլխավոր
  • Միջոցառումներ
    • Մրցույթներ
    • Ցերեկույթներ
  • Ուսուցչական անձնակազմ
  • Դպրոցի պատմությունը
    • Տեսադարան
  • Պարգևներ
  • Հասցե

Աղասի Խանջյան

Ծնվել է 1901 թ. Վանում, սովորել է Վանի կենտրոնական վարժանարում (որտեղ սովորել է նաև գրող Գուրգեն Մահարին)։ 1917-ից զբաղվել է հեղափոխական գործունեությամբ: Հայաստանումխորհրդային կարգեր հաստատվելուց հետո անցել կուսակցական ղեկավար աշխատանքի Երևանում, 1928-ին Կենտկոմի որոշմամբ Խանջյանը ուղարկվել է Հայաստան, իսկ 1930-ից ընտրվել Հայաստանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Խանջյանը հատուկ ուշադրություն է նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության առաջադեմ ուժերի և Սովետական Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը: Խանջյանը սպանվել է 1936թ. Թբիլիսիում Լավրենտի Բերիայի կողմից (Պաշտոնապես հայտարարվել է ինքնասպանություն)։ Խանջյանը սերտ կապեր է ունեցել բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ։ Նրա մահից հետո Չարենցը` ցնցված այդ լուրից գրում է «Դոֆին Նայիրական» սոնետների շարքը։ Երևանում Աղասի Խանջյանի անունով անվանակոչվել է փողոց և թիվ 53 հիմնական դպրոցը։
Picture
Powered by Create your own unique website with customizable templates.