Աղասի Խանջյանի անվան N 53            հիմնական
Կարող եք միանալ նաև`Ֆեյսբուքում
  • Գլխավոր
  • Միջոցառումներ
    • Մրցույթներ
    • Ցերեկույթներ
  • Ուսուցչական անձնակազմ
  • Դպրոցի պատմությունը
    • Տեսադարան
  • Պարգևներ
  • Հասցե
Դպրոցը ստեղծվեց 1947 թ. հոկտեմբերին՝ բաժանվելով Երևանի Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցից։

Այս դպրոցը մայրաքաղաքի հնագույն դպրոցներից էր, ինչպես Հայրենական մեծ պատերազմից առաջ, այնպես էլ հետո ուներ 2500-ից ավել աշակերտներ, չհաշված Սարի թաղի տարրական դպրոցը, որը ևս նույն շենքում էր։ Հաշվի առնելով այս վիճակը` լուսավորության նախարարության կողմից որոշվեց դպրոցները բաժանել։ 1947 թ. հոկտեմբեր 17-ին դպրոցը բաժանվեց 3 մասի։

Դպրոցի դասերը 2-3 տարի շարունակվեցին Նալբանդյանի անվան դպրոցի շենքում, որը տախտակե միջնորմով կիսել էին։

1949-1950 ուս. տարում առաջ քաշվեց նոր դպրոցական շենք ունենալու հարցը։ 1951թ-ին կառուցվեց շենքը երեք ամսվա ընթացքում, որը հետագայում կոչվեց «Աղասի Խանջյանի անվան հ. 53 միջնակարգ դպրոց»։ Դպրոցի առաջին տնօրեն է նշանակվել Հայրիկ Հովաննիսյանը 1952 թ․, ուսմասվար` Գոհար Եզիշյանը։


Powered by Create your own unique website with customizable templates.